Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում ՀՆԱ աճը 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակաշրջանի## համեմատ կազմել է 10,3%: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 2 604 602.7 մլն դրամ: Երկրում արդյունաբերական արտադրության ծավալը 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 570 232.2 մլն` 2007 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 3,4%-ով: Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2007 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 20.2%-ով` կազմելով 88 581 դրամ: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 19.9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 63 022 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 109 300 դրամ (աճը`18.9%):2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1173.1 մլրդ դրամ կամ $3 837.0 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27,2%-ով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 248.8 մլրդ դրամ ($813.8 մլն)` 2007 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 8.2 %-ով, իսկ ներմուծմանը` 924.3 մլրդ դրամ ($3023.2 մլն)`ավելանալով 38.3%-ով: Արտաքին առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 675.5 մլրդ դրամ կամ $2 209.4 մլն: Tweet Դիտում՝ 4822