2022-ի 1-ին կիսամյակում ՀԿԵ-ի ներդրումային ծախսը կազմել է 2,3 մլրդ դրամ

22.07.2022 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #ներդրումային ծախս
2022-ի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում ծախսերի փաստացի ծավալը կազմել է 2,3 մլրդ դրամ։ Դրանցից 1,6 մլրդ դրամը ուղղվել է ենթակառուցվածքներին, 700 մլն դրամը՝ շարժակազմին։

ՀԿԵ-ից տեղեկացրել են, որ հիմնական աշխատանքների թվում են՝ երեք ՉՄ-3   ջերմաքարշերի վերանորոգումը, 3 միավոր գծային տեխնիկայի թարմացումը, 4 կիլոմետր երկարությամբ գծի վերին կառուցվածքի ամբողջական փոխարինմամբ հիմնանորոգումը, 10,5 հազար կոճերի փոխարինումը, կոնտակտային ցանցի վերանորոգումը եւ դրա հենարանների փոխարինումը, 6 քարշային ենթակայաններում տրանսֆորմատորների վերանորոգումը, 4 միավորի մասնագիտացված ավտոմոբիլային տրանսպորտի ձեռքբերումը։

2008 թվականի Կոնցեսիոն պայմանագրի սկզբից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը ՀԿԵ ՓԲԸ-ի ներդրումների կոնցեսիոն պարտավորությունները նախատեսված էին 123 մլրդ դրամի չափով։ Սակայն ներդրումների փաստացի ծավալը կազմել է 139,2 մլրդ դրամ, որը 13.1%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշները։
Դիտում՝ 9488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW