ԱրարատԲանկը ներդրել է նոր ծառայություն՝ «Фора-онлайн»

21.07.2022 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Фора Банк» #«Фора-онлайн»
ԱրարատԲանկն ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ։

«Фора-онлайн» բջջային հավելվածի օգտատերերը, շահառուի հեռախոսահամարը նշելով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան (հաշվետեր) ֆիզիկական անձ հաճախորդներին: Ավելին, փոխանցումները (հաշվի համալրումները) կատարվում են հաշված վայրկյանների ընթացքում, և շահառուից որևէ միջնորդավճար չի գանձվում։  

«Հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին ԱրարատԲանկն անընդհատ աշխատում է դրամական փոխանցումների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի հաճախորդները համակարգերի ընտրության լայն հնարավորություն ունենան։»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 39395

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW