Կոնվերս Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում

21.07.2022 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՓՄՁ #ֆինանսավորում
Կոնվերս Բանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին է (ՓՄՁ) առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո, մինչեւ 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:

Վարկավորումից հետո մարման ժամկետը հաճախորդի ցանկությամբ հնարավոր է երկարաձգել մինչեւ 48 ամիս:

«Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման վարկը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է, առաջին հերթին, ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները եւ, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետ: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով, հեռախոսահամար՝ 010-511-211:

Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման հարթակը՝  https://sme.conversebank.am/:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 21213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW