Մեծ Բրիտանիան կարգելի ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծումը Ռուսաստանից

21.07.2022 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #Ռուսաստան #պատժամիջոցներ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանից ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծման նկատմամբ, ասված է Թագավորության Արտաքին առեւտրի նախարարության՝ արտահանողներին ուղղված ծանուցման մեջ, հաղորդում է RBC-ն։

«Այս փոփոխությունն արգելում է նավթի եւ նավթամթերքի, ածուխի ու ոսկու ներմուծումը, ինչպես նաեւ այդ ապրանքների ուղղակի կամ անուղղակի ձեռքբերումը, մատակարարումը եւ առաքումը: Այն նաեւ արգելում է այդ ապրանքների հետ կապված տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների, դրամական միջոցների եւ միջնորդական ծառայությունների տրամադրումը:

Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից, ածուխինը՝ օգոստոսի 10-ից։ Բացի այդ, արդեն այսօրվանից՝ հուլիսի 21-ից, կգործի Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը։

Ածուխի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ամսաթիվը համընկնում է Եվրամիության կողմից ռուսաստանյան ածուխի դեմ կիրառվող սահմանափակող միջոցների մեկնարկի հետ։
Դիտում՝ 5469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW