2022թ. ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինը կարող է հասնել 80%-ի

20.07.2022 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իյա Մալկինա #ԵՏՀ #ԵԱՏՄ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում այս տարի կարող է հասնել 80%-ի, այսօր ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

«Նշեմ, որ 2021 թվականին ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում կազմել է 73,5%։ Փորձագետների գնահատմամբ՝ այս տարի այն կարող է հասնել 80%-ի»,- Մալկինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ԵՏՀ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Միության երկրների տնտեսությունների կայունության բարձրացման հարցերը նախատեսվում է քննարկել հուլիսի 22-ին բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստում։

«Օրակարգում ներառված են փոխադարձ ներդրումների խթանման եւ փոխադարձ հաշվարկներում ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցերը։ Ներկայում ստեղծված են բոլոր պայմանները ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացման համար, ներառյալ՝ վճարահաշվարկային անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Միաժամանակ, կողմերը լրացուցիչ հնարավորություններ ունեն` ընդլայնելու ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ հաշվարկներում, որոնց ազդեցությունը նախատեսվում է քննարկել նիստի ընթացքում»,- ասել է Մալկինան։
Դիտում՝ 4580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW