Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ն այսօր հայտարարել է ՀՀ դրամով ժամկետային## ավանդների տոկոսադրույքների բարձրացման վերաբերյալ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, ՀՀ դրամով 3 միլիոն և ավել գումարի ավանդների համար սահմանվել է մինչև 7.5% տարեկան տոկոսադրույք: “Տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը պայմանավորված է այս տարի բանկի կողմից իրականացված ժամկետային ավանդներին վերաբերվող 2 ակցիաների հաջողությամբ, որը հնարավորություն տվեց առավելագույնս հասկանալ մեր հաճախորդների սպասելիքներն ու մտահոգությունները: Ակցիաների արդյունքում ակնհայտ դարձավ, որ մեր հաճախորդները նախընտրում են տեսնել ավանդների ապահովության և ավելի բարձր տոկոսադրույքների համակցություն: 6 ամիս և ավել ժամկետով ժամկետային ավանդների տարեկան տոկոսադրույքը բարձրացվել է միջինը տարեկան 2.6%-ով”, - նշեցին բանկում: Tweet Դիտում՝ 6909