Կիեւում սկսված արեւմտյան բանկիրների դեմ սպառնալիքների արշավը պոպուլիզմի եւ եսասիրության դրսեւորում է «սեփական կերակրողների» եւ Ուկրաինային օգնողների նկատմամբ, RBC-ի համար սյունակում գրել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոյի հայտարարությանը, ով սպառնացել է Միջազգային քրեական դատարան (ICC) հայցեր ներկայացնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի խոշորագույն բանկերի դեմ, եթե նրանք չխզեն հարաբերությունները ռուսաստանյան նավթի առեւտրով զբաղվող ընկերությունների հետ։ Նման բովանդակությամբ նամակներ էին ուղարկվել JPMorgan Chase-ի, Citigroup-ի, HSBC-ի եւ Credit Agricole-ի ղեկավարներին: Կիեւը սպառնացել էր, որ պահանջը չկատարելու դեպքում բանկերին թույլ չեն տա մասնակցել Ուկրաինայի հետագա վերականգնմանը: 17.07.2022 | 16:31 Կիեւը արեւմտյան որոշ բանկերին մեղադրել է «ռազմական հանցագործությունների» մեջ «Ուկրաինայի քաղաքական գործիչների այս անվերջ պոպուլիզմն արդեն սովորական է դարձել։ Արեւմուտքի հետ երկխոսության մեջ գտնվող ուկրաինական նոր «իսթեբլիշմենտը» գնալով ավելի շատ հիշեցնում է Ֆոնվիզինի համանուն դասական կատակերգության տհասին: Ի վերջո, սեփական կերակրողների նկատմամբ եսասիրությունն անհնար է թաքցնել անճարտար շողոքորթության եւ մանիպուլյացիայի շիրմայի հետեւում»,- կարծում է ՎՏԲ-ի նախագահը։Կոստինը նշել է, որ իրեն «չի զարմացնում ուկրաինական իշխանությունների անզսպությունն իրենց «ընկերների» նկատմամբ»։ Սակայն այն հանգստությունն ու հանդուրժողականությունը, որով «կոլեկտիվ Արեւմուտքը» վերաբերում է նման հարձակումներին, երբեք չի դադարում զարմացնել։ Նրա կարծիքով՝ արեւմտյան բանկիրներն այս մեղադրանքներին կպատասխանեն «միջազգային եւ ներքին օրենսդրության շրջանակում կայուն մասնագիտական աշխատանքով»։Նշված բանկերին Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորումը թույլ չտալու սպառնալիքները Կոստինը գնահատել է որպես դեպք, «երբ երկրի ապագայով, այնուամենայնիվ, առեւտուր է իրականացվում»։ՎՏԲ-ի ղեկավարն իր սյունակում գրել է, որ բանկային բիզնեսի 25 տարվա ընթացքում իրեն հաջողվել է աշխատել եւ անձամբ շփվել, այդ թվում՝ ընտանեկան շրջապատում, համաշխարհային բանկային բիզնեսի բազմաթիվ ճանաչված գործիչների հետ։ «Նրանք բանակցությունների մարդիկ են, ոչ թե վերջնագրերի։ Հավասարակշռության կողմնակիցներ են, ոչ թե ծայրահեղությունների: Նրանք նախընտրում են հանգիստ եւ արդյունավետ գործողություններ, արհամարhում են ամպագոռգոռ հայտարարություններն ու դատարկ խոստումները։ Խաղում են երկար ժամանակով եւ խուսափում են պոպուլիստական որոշումներից: Կառուցում են կամուրջներ, չեն այրում դրանք: Սրանք հաջողակ գործարարի եւ իրեն հարգող ցանկացած բանկիրի ունիվերսալ կանոններն են։ Ամերիկյան եւ եվրոպական առաջատար բանկերի ղեկավարների հասցեին Զելենսկու անդեմ խորհրդականներից մեկի վերջերս հնչեցրած սպառնալիքները հակասում են այս բոլոր սկզբունքներին»,- ասել է նա։Կոստինն ընդգծել է, որ նշված բանկերի ղեկավարներին հարգում են ողջ աշխարհում, նրանց կարծիքները հաշվի են առնում նախագահները եւ գործարար վերնախավը, իսկ Կիեւից «նրանց սովորեցնում են ավելի լավ հաշվել եւ արտահայտվել»։ Tweet Դիտում՝ 6713