“Ռոսգոսստրախ-Արմենիան” մտադիր է դառնալ շուկայի առաջատարը

17.10.2008 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ռոսգոսստրախ-Արմենիան” առաջիկա 2-3 տարիների ընթացքում մտադիր է դառնալ երկրի ապահովագրական շուկայի առաջատարը##, ասել է “Ռոսգոսստրախ” ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Դանիլ Խաչատուրովն այդ մասին ասել է հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Հայաստանում դուստր ընկերության պաշտոնական բացմանը:

“Ռոսգոսստրախ” ընկերությունների խմբի նախագահի խոսքերով, Հայաստանում տնտեսական աճի տեմպերը բավականին բարձր են, իսկ ապահովագրական կուլտուրան գրեթե զարգացած չէ: “Հետեւաբար, որքան շուտ մենք այստեղ մուտք գործենք, այնքան մեծ հնարավորություն կունենանք գրավել շուկայի խոշոր հատվածը”,- ասել է Դանիլ Խաչատուրովը:

Խոսելով Հայաստանում ընկերության հետագա ծրագրերի մասին` Դանիլ Խաչատուրովն ասել է, որ “Ռոսգոսստրախ-Արմենիան” մտադիր է զբաղվել կենսաթոշակային եւ կյանքի ապահովագրությամբ:

“Ռոսգոսստրախ-Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապահովագրական շուկայի ծավալը կազմում է մոտ $20 մլն, որից $5-6 մլն-ը գալիս է ավիաապահովագրությունից, իսկ մնացածը` տրանսպորտի, գույքի եւ կամավոր բժշկական ապահովագրությունից:

Գագիկ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում բոլոր գոյություն ունեցող ռիսկերից ապահովագրված է միայն 0,4%-ը:

“Ռոսգոսստրախ-Արմենիա” ընկերությունը 2008 թվականի մայիսին ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի արտոնագիրը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 500 մլն դրամ ($ 1,6 մլն):

“Ռոսգոսստրախ-Արմենիայի” հիմնադրումից հետո Հայաստանի ապահովագրական ընկերությունների թիվը հասավ 11-ի:

Դիտում՝ 5615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW