Միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ դոլարի դերը գլոբալ ֆինանսական համակարգում կնվազի աշխարհի երկրներում ապադոլարիզացիայի գործընթացների արագացման, համաշխարհային արժութային պահուստների կրճատման եւ թվային ազգային արժույթների օգտագործման ընդլայնման պատճառով։Այս եւ այլ փաստարկները հօգուտ «համաշխարհային ֆինանսական համակարգի ճարտարապետության թարմացման» ներկայացրել են ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի Համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության փորձագետներն իրենց՝ գլոբալ տնտեսությանը վերաբերող հունիսյան զեկույցում, որի հետ ծանոթացել է RBC-ն։Նրանց կարծիքով՝ պատժամիջոցների ճնշման շրջանակում Ռուսաստանի բանկի պահուստների սառեցումը «զգալի նախադեպ ստեղծեց աշխարհի երկրների՝ (հատկապես զարգացող) ԱՄՆ դոլարի նկատմամբ վստահության կորստի համար»։ Աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ բացի Ռուսաստանից, աշխարհի մյուս երկրները եւս՝ Իսրայելը, Չինաստանը, Թուրքիան, Չիլին եւ այլն, ավելացրեցին պահուստների մասնաբաժինն այլընտրանքային արժույթներով, ասված է մոնիթորինգում։Դոլարի գերիշխող դիրքի կորուստը տեսականորեն հնարավոր է, բայց դա երկար տարիների եւ մի շարք հիմնարար պայմանների պահպանման հարց է, կարծում են այլ փորձագետներ, այդ թվում՝ RBC-ի կողմից հարցված։ Նրանց գնահատմամբ՝ դոլարի, որպես գերիշխող արժույթ փոխարինողի, միակ հավակնորդը յուանն է, սակայն դրա համար կպահանջվի Չինաստանի՝ իր արժույթն ավելի թափանցիկ դարձնելու որոշումը. Չինաստանը նման պատրաստակամություն դեռեւս չի ցուցադրում:Ֆինանսական համակարգի փոխակերպման նշաններըՀամաշխարհային ֆինանսական ճարտարապետության մասնակի վերանայման օգտին աշխատում են միանգամից մի քանի գործոններ, գրում են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի փորձագետները․- համաշխարհային արժութային պահուստների կրճատում. 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ դրանք նվազել են մինչեւ համաշխարհային ՀՆԱ-ի 12,2%-ը․ սա ամենացածր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր, նշում են զեկույցի հեղինակները։- երկրների պահուստների դիվերսիֆիկացում` հօգուտ այլընտրանքային արժույթների. ԱՄՀ-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարով արժութային պահուստները 2022 թվականի սկզբին կազմել են 58,9%, մինչդեռ 2015 թվականին այդ մասնաբաժինը կազմում էր 66%, իսկ 1999 թվականին՝ 71%։- համաշխարհային էներգետիկ շուկայում դոլարի գերակայության թուլացում. մասնավորապես, Սաուդյան Արաբիան եւ Չինաստանը բանակցում են նավթի մատակարարումների մի մասը յուանով վճարելու շուրջ։ Եվրոպացի հաճախորդների մեծ մասն անցել է Ռուսաստանից գազի համար ռուբլով վճարումներին, հունիսին տեղեկացրել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։- թվային ազգային արժույթների եւ վճարային համակարգերի օգտագործման ընդլայնում. Չինաստանը եւ Ռուսաստանը ստեղծել են ֆինանսական տեղեկատվության փոխանցման սեփական համակարգերը՝ CIPS-ը եւ СПФС-ն: Չինաստանի իշխանություններն ընդլայնում են թվային յուանի օգտագործումը։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը պատրաստվում է ներդնել թվային ռուբլին. փետրվարից բանկերը սկսել են փորձարկել տեխնոլոգիան, իսկ 2023 թվականից նախատեսվում է սկսել թվային արժույթի փորձարկումն իրական հաճախորդների շրջանում։ Բացի այդ, ռուսաստանյան բիզնեսը եւ Դաշնային հարկային ծառայությունը հայտարարել են արտաքին առեւտրային գործարքների համար կրիպտոարժույթով վճարումներ թույլ տալու անհրաժեշտության մասին: 13.07.2022 | 09:26 Ռուսաստանում չինական CIPS-ը դիտարկում են որպես այլընտրանք SWIFT-ին «Այդ գործընթացների արագացումը, միջազգային հաշվարկների համար նոր մեխանիզմների ստեղծման եւ միջնաժամկետ հեռանկարում բարտերային գործարքների կիրառման աճի հետ մեկտեղ, կշարունակի նվազեցնել ԱՄՆ դոլարի դերը համաշխարհային ֆինանսական համակարգում»,- ասված է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի մոնիթորինգում: Փաստարկներ դոլարի օգտինՀակառակ տարածված կարծիքին, որ Ռուսաստանի կամ Իրանի դեմ պատժամիջոցները թուլացնում են դոլարի միջազգային դերը, Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագետ Մայքլ Դուլին (20 տարի աշխատել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում եւ ԱՄՀ-ում) ու նրա գործընկերները 2022 թվականի ապրիլին հրապարակեցին հոդված, որտեղ պնդում էին հակառակը․ դոլարը գերիշխող պահուստային արժույթն է հենց այն պատճառով, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է, որն ունի բավականաչափ ուժ՝ այլ երկրների նկատմամբ «վատ վարքագծի» համար պատժամիջոցներ կիրառելու համար։«Բարձր ռիսկային երկրները, որոնք դուրս են գալիս դոլարային դաշինքից, օտարերկրյա ներդրողներ ներգրավելու շատ սահմանափակ հնարավորություններ կունենան։ Արդյունքում նրանք դուրս կմնան աճի ռազմավարությունից, ինչն անհնար է առանց պահուստային արժույթ թողարկող երկրի կապիտալի մասնակցության»,- կարծում են հետազոտողները։ «Ռուսաստանը փոքր է տնտեսական առումով, եւ նրա գործընկերների դաշինքը նույնպես փոքր կլինի։ Դոլարային պահուստներով հատուցելու Ռուսաստանի որոշման ռիսկային էֆեկտը կարճատեւ կլինի, մինչդեռ դոլարային դաշինքի մնացած անդամները միայն կավելացնեն իրենց ինտեգրումը կապիտալի շուկաներում եւ դոլարի ու ԱՄՆ այլ ակտիվների նկատմամբ համապատասխան պահանջարկը»,- կարծում են ամերիկացի փորձագետները։ Tweet Դիտում՝ 10358