Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր որոշել է## նախնական արտոնագիր տրամադրել France Telecom-ի հիմնած “ՖՏԱ-Տելեկոմ” ՓԲԸ-ին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանն այսօր ասել է, որ “ՖՏԱ-Տելեկոմը” 51,1 մլն եվրոյի չափով գումար պետք է վճարի վերջնական արտոնագիր ստանալուց հետո բանկային մեկ օրվա ընթացքում:“ՖՏԱ-Տելեկոմի” տնօրեն Քրիստիան Բուենոն այսօր ասել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանի France Telecom-ի մասնագետների տեխնիկական խումբը: Նրա խոսքերով, “ՖՏԱ-Տելեկոմը” Հայաստանում բջջային կապի ծառայություններ կմատուցի 2010 թվականի հունվարի 1-ից: Չնայած “ՖՏԱ-Տելեկոմ” (France Telecom Armenia) իրավաբանական անվանմանը, ընկերությունը Հայաստանում կներկայանա Orange ապրանքանիշով: Tweet Դիտում՝ 6053