Եվրահանձնաժողովը կտրուկ բարձրացրել է ԵՄ գնաճի գնահատականը
14.07.2022 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ occrp.org

Prime գործակալության փոխանցմամբ՝ այս տարի գնաճը կարող է հասնել 8,3%-ի, իսկ 2023 թվականին՝ 4,6%-ի՝ 2021 թվականին գրանցված 2,9%-ի դիմաց։
ԵՀ-ն նշում է, որ այս տարի ԵՄ-ում գնաճն ակնկալվում է «պատմականորեն բարձր մակարդակում»։ Գարնանային կանխատեսման մեջ սպասվում էր, որ 2022 թվականին գնաճը կարագանա մինչեւ 6,8%, իսկ 2023 թվականին կդանդաղի մինչեւ 3,2%:
Եվրահանձնաժողովն այս տարի Եվրամիությունում իրական ՀՆԱ-ի աճ է ակնկալում 2,7%-ով, ինչպես եւ գարնանային կանխատեսման մեջ։
Այս տարի ՀՆԱ-ն կարող է աճել 2,7%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1,5%-ով՝ 2021 թվականի 5,4%-ի դիմաց։
Գարնանային կանխատեսման մեջ սպասվում էր, որ Եվրամիության ՀՆԱ-ն կաճի 2,7%-ով 2022 թվականին, իսկ 2023 թվականին՝ 2,3%-ով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: