ԵԱԶԲ․ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները

14.07.2022 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #զեկույց
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է Մակրոտնտեսական զեկույց, որում ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում բանկի անդամ երկրների տնտեսական զարգացման արդյունքները։

Զեկույցում նշվում է այս տարվա երկրորդ եռամսյակում բանկի անդամ երկրներում տնտեսական իրավիճակի տարբերվող զարգացումը։ Ռուսաստանի եւ Բելառուսի տնտեսությունները ենթարկվել են ուժեղ պատժամիջոցների ճնշմանը, ինչը հանգեցրել է գործարար ակտիվության նվազմանը։

Իր հերթին, Ղազախստանում, Հայաստանում եւ Ղրղզստանում տնտեսական ակտիվությունն ուժեղ դինամիկա է դրսեւորել։ Տաջիկստանում ՀՆԱ-ի աճը դանդաղել է, բայց մնացել է դրական: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա 5 ամիսների արդյունքներով, ԵԱԶԲ գործառնությունների տարածաշրջանում ՀՆԱ-ի համախառն աճը բանկի վերլուծաբանները գնահատում են 0,9%:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն առավել մեծ դինամիկա է ցույց տալիս։ 5 ամիսների ընթացքում երկրի տնտեսական ակտիվությունն աճել է 10,2%-ով։ Հաջող զբոսաշրջային սեզոնը եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սպառողական պահանջարկի ընդլայնումը նպաստում են երկրի տնտեսությանը: Հաշվի առնելով սպասվածից ավելի ուժեղ երկրորդ եռամսյակը՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները։

ԵԱԶԲ գործառնությունների տարածաշրջանում գնաճը շարունակում է բարձր մնալ, սակայն արձանագրվել են կայունացման նշաններ։ Հունիսի արդյունքներով տարածաշրջանում սպառողական գների աճը (համախառ) ԵԱԶԲ վերլուծաբանները գնահատում են 15,2%:

ԵԱԶԲ փորձագետները նշում են, որ վերջին ամիսների ֆենոմենը հիմնական արժույթների նկատմամբ ռուսական ռուբլու աննախադեպ ամրապնդումն է։ Ռուբլին հունիսին ժամանակավորապես վաճառվում էր դոլարի դիմաց 50-ի մոտ, ինչը չէր արձանագրվել 2015 թվականից ի վեր։

«Դեռեւս վաղաժամ է խոսել ռուբլու թուլացման կայուն միտումի մասին, քանի որ պահպանվում է դեպի ամրապնդում ռուբլու վրա ճնշման հիմնարար գործոնը՝ առեւտրային բարձր պրոֆիցիտի տեսքով։ Հիմնական սցենարով մենք ակնկալում ենք, որ երրորդ եռամսյակում ռուբլու միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ կկազմի 62, իսկ չորրորդում՝ 70»։
Դիտում՝ 7938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW