Իդրամը, IDBank-ը եւ «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար կընդգրկվեն ռեԱրմենիա հարթակում առկա նախագծերը։ Հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժի» ողջ գումարն ուղղվելու է «ՔայլՏեք» ընկերությանը, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին եւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը։«Վստահ ենք, որ նորարարական սարքավորման շնորհիվ հենաշարժական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները, լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում։ Այս ծրագիրը տալիս է հնարավորություն փոխելու մարդկանց կյանքը»,- ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: «Հաշմանդամություն ունեցող մարդիկ քայլելու հնարավորություն չունենալու պատճառով ձեռք են բերում 30-ից ավելի հիվանդություն, որոնց մի մասը նաեւ մահացու հիվանդություն է։ «MetaGait»-ի շնորհիվ այս մարդիկ կանխարգելում են նշված հիվանդությունները, քանի որ, փաստացի, քայլում են սարքի միջոցով»,- նշել է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գեւորգ Պողոսյանը։«Մի դրամի ուժը» արդեն 85 մլն դրամից ավելի գումար է փոխանցել մեր երկրում կարեւոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների։ «Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am եւ IDBanking.am առցանց հարթակով եւ երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 33575