FT. Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա
07.07.2022 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ vedomosti.ru

Սպասվում է, որ այս մասին նա կհայտարարի այսօր՝ հուլիսի 7-ին։ Ինչպես հայտնում է BBC-ն, վկայակոչելով աղբյուրներին, Բորիս Ջոնսոնն այսօր կհայտարարի նաեւ Պահպանողականների առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին։
Ըստ պաշտոնյաների, որոնց հետ զրուցել է FT-ն, Բորիս Ջոնսոնը կձգտի մնալ որպես վարչապետի պաշտոնակատար մինչեւ աշուն, երբ պետք է կայանան նոր վարչապետի ընտրությունները:
Այս շաբաթվա ընթացքում արդեն ավելի քան 50 մարդ լքել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ներառյալ՝ ֆինանսների, արդարադատության, տեխնոլոգիաների եւ թվային տնտեսության նախարարները:
Այս սկանդալի պատճառներից մեկը Ջոնսոնի կողմից խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնում Քրիս Փինչերի նշանակումն էր, ով մեղադրվում է ոչ պատշաճ սեռական վարքի համար: Վարչապետն ընդունել է իր սխալը եւ ներողություն խնդրել, սակայն դա չի օգնել վերջ դնել սկանդալին։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: