ԱՄՀ ղեկավարը չի բացառում համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը

07.07.2022 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Քրիստալինա Գեորգիեւա #ռեցեսիա
Համաշխարհային տնտեսությունում իրավիճակը չափազանց անկայուն է, չի կարելի բացառել ռեցեսիան, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան Reuters-ին տված հարցազրույցում։

«Մենք ծայրահեղ անկայուն իրավիճակում ենք»,- ասել է նա։ Պատասխանելով հնարավոր գլոբալ ռեցեսիայի մասին հարցին՝ հիմնադրամի ղեկավարն ընդգծել է. «Ռիսկը մեծացել է, ուստի չի կարելի դա բացառել»։

«Դա կլինի ծանր 2022 թվական, սակայն հնարավոր է՝ 2023 թվականը նույնիսկ ավելի ծանր լինի: Ռեցեսիայի ռիսկերն աճել են 2023 թվականի համար»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ տնտեսական աճի դանդաղումը կարող է լինել «անխուսափելի գին»՝ հաշվի առնելով գների կայունությունը վերականգնելու հրատապ անհրաժեշտությունը:

Գեորգիեւայի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունում իրավիճակը «էականորեն վատացել է» ապրիլի համեմատ, երբ հրապարակվել էր ԱՄՀ համապատասխան զեկույցը։ Հիմնադրամի ղեկավարը բացատրել է, որ դա պայմանավորված է գլոբալ գնաճով, տոկոսադրույքների բարձրացմամբ, Չինաստանում տնտեսական աճի տեմպերի նվազեցմամբ եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված պատժամիջոցներով։

Նա հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հիմնադրամն այս տարի արդեն երրորդ անգամ կնվազեցնի 2022 թվականին համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը, որը ներկայում կազմում է 3,6%: ԱՄՀ-ի տնտեսագետները դեռ շարունակում են հաշվարկել տնտեսական ցուցանիշները։ Ակնկալվում է, որ թարմացված տվյալները կհրապարակվեն ամսվա վերջին։
Դիտում՝ 5448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW