Idram եւ IDBank. 9․107․498 դրամ՝ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին
06.07.2022 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /


Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը պատմում է, որ IDBank-ի եւ Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է կրթությունը։
«Սա ընկերությունների հերթական ծրագիրն է, որը միտված է կրթության զարգացմանը Հայաստանում եւ հատկապես մարզերում։ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի հետ միասին հավատացինք, որ մեկ երեխայի կրթելով՝ կարող ենք կառուցել կայուն ու ապահով ապագա մեր պետության համար»,- նշել է Արսեն Քդենյանը։
Բանկից հայտնել են, որ Մի դրամի ուժը նախաձեռնությունը 2 տարեկան է եւ այս ընթացքում արդեն 85 մլն դրամից ավելի գումար է փոխանցել Հայաստանում կարեւոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների․
• 9․107․498 դրամ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին
• 10․757․867 դրամ My Forest Armenia հիմնադրամին
• 9.808.684 դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին
• 9․328․753 դրամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին
• 8․057․944 դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
• 3 701 910 դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
• 6.925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
• 8․648․000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին
• 6․962․504 դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»
• 3․603․291 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
• 2․521․255 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
• 5․034․750 դրամ՝ Տավուշի եւ Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին
«Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am եւ IDBanking.am առցանց հարթակով եւ երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: