ՀՀ բանկերի մեծամասնությունը կանխատեսում է երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքների աճ
15.10.2008 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան 11 բանկեր կանխատեսում են, որ մինչեւ տարեվերջ կարձանագրվի դրամային կարճաժամկետ## ավանդների տոկոսադրույքների աճ, իսկ մնացած բանկերը համարում են, որ տոկոսադրույքները չեն փոփոխվի:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ վիճակագրական հաշվետվությունում` երկրի բանկերի եւ վարկային կազմակերպությունների շրջանում ամեն եռամսյակ անցկացվող հարցումների արդյունքներով:
Հաշվետվության համաձայն, 12 բանկեր կարծում են, որ արտարժույթային կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքները չեն փոխվի, մյուսներն ակնկալում են դրանց բարձրացում:
Դրամային երկարաժամկետ ավանդների առնչությամբ 13 բանկեր կանխատեսում են աճ, իսկ 9-ը` ավանդների տոկոսադրույքների անփոփոխ մակարդակ: Արտարժույթային երկարաժամկետ ավանդների մասով 12 բանկեր կանխատեսում են աճ, իսկ մնացած բանկերը` տոկոսադրույքների անփոփոխ մակարդակ:
Բանկերի ակնկալիքների համաձայն, ներգարվված ավանդների ծավալը մինչեւ տարեվերջ կավելանա 41 մլրդ դրամով: 2009 թվականի մարտին ավանդների աճը 2008 թվականի սեպտեմբերի համեմատ, բանկերի ակնկալիքների համաձայն, կկազմի 72 մլրդ դրամ:
2008 թվականի չորրորդ եռամսյակում բանկերը ծրագրում են արտասահմանյան ֆինանսական հաստատություններից ներգրավել 26,8 մլրդ, իսկ 2009 թ-ի առաջին եռամսյակում` 33,3 մլրդ դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: