Ֆլայ Արնան իրականացրել է առաջին առեւտրային չվերթը

04.07.2022 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna #Երեւան #Հուրգադա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին առեւտրային չվերթը Երեւանից Հուրգադա:
 
ԱՆԻՖ-ից տեղեկացրել են, որ մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է 07:00-ին եւ վայրէջք կատարել Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին:
 
Օդանավում Fly Arna-ն առաջարկում է արժեքի վրա հիմնված հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ՝ սկսած Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ ընդարձակ հեռավորության առկայությունը, որի շնորհիվ ապահովում է ուղեւորների հանգիստն ու հարմարավետությունը թռիչքի ընթացքում: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի թռիչքի ժամանակ:
 
FlyArna-ն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
 
ԱՆԻՖ-ը ուրախ է Ֆլայ Արնայի առեւտրային չվերթների գործարկման առիթով՝ վստահ լինելով, որ ավիաընկերությունը դառնալու է Հայաստանից եւ դեպի Հայաստան ուղեւորների հուսալի գործընկերը՝ ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը եւ ապահովելով Հայաստանի հուսալի կապը աշխարհի հետ։
Դիտում՝ 18945

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW