Գործարկվել է Երեւան-Սեւան-Շորժա էլեկտրագնացքը

04.07.2022 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #էլեկտրագնացք
Հունիսի 17-ից ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին գործարկվել է Երեւան-Սեւան-Շորժա էլեկտրագնացքը:
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացրել են, որ գնացքը Երեւանի «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սեւանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:
 
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սեւանից՝ 18:00 եւ Երեւան վերադառնում ժամը 20:00-ին:
 
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչեւ Սեւանի կայարան եւ 1000 դրամ՝ մինչեւ Շորժա:
Դիտում՝ 4363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW