Հայաստանի բանկերի եւ ՈւՎԿ-ների մեծ մասը կարծում է, որ 2008 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական իրավիճակն երկրում չի վատթարացել

15.10.2008 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան 11 բանկեր եւ 9 վարկային կազմակերպություններ կարծում են##, որ 2008 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական իրավիճակն երկրում չի փոխվել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ վիճակագրական հաշվետվությունում` երկրի բանկերի եւ վարկային կազմակերպությունների շրջանում ամեն եռամսյակ անցկացվող հարցումների արդյունքներով:

Հաշվետվության համաձայն, 7 բանկեր ու 8 վարկային կազմակերպություններ համարում են, որ տնտեսական իրավիճակը երրորդ եռամսյակում բերալավվել է, եւ միայն 1 բանկ ու 5 վարկային կազմակերպություն վստահ են, որ իրավիճակը վատթարացել է: Այնուամենայնիվ, ինչպես նշում է ԿԲ վիճակագրության բաժինը, նախորդ հարցման արդյունքները ցույց էին տալիս, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն ավելի լավատեսական ակնկալիքներ ունեին երրորդ եռամսյակից:

Տնտեսական իրավիճակից բանկերի եւ վարկային կազմակերպությունների ակնկալիքներն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում հետեւյալն են. 11 բանկեր ու 11 վարկային կազմակերպություններ համարում են, որ տնտեսական իրավիճակը կբարելավվի, 10 բանկեր ու 8 վարկային կազմակերպություններ` որ կմնա նույնը, իսկ մեկ բանկ եւ 3 վարկային կազմակերպություն վստահ են, որ իրավիճակը կվատանա:

Բանկերի կարծիքով, 2008 թվականի դեկտեմբերին դոլարի փոխարժեքը հարաբերականորեն կայուն կլինի եւ կկազմի միջինը 299,7 դրամ: 2009 թվականի մարտին, բանկերի կարծիքով, դոլարի փոխարժեքը կկազմի միջինը 300,14 դրամ:

Դիտում՝ 6039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW