JPMorgan-ը «ստրատոսֆերային» գին է կանխատեսել նավթի համար
02.07.2022 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ guim.co.uk

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով JPMorgan-ի վերլուծաբանների գրությունը։
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրներն այժմ քննարկում են ռուսաստանյան նավթի առավելագույն արժեքի սահմանափակման դժվար մեխանիզմը: Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ի պատասխան կրճատել նավթի արդյունահանումը օրական 5 միլիոն բարելով՝ առանց էական վնաս հասցնելու իր տնտեսությանը, կարծում են JPMorgan-ի վերլուծաբանները։
Ռուսաստանի կողմից նավթի արդյունահանման նման կտրուկ կրճատումը լուրջ հետեւանքներ կունենա մնացած աշխարհի համար, ասված է գրության մեջ։ Եթե ռուսաստանյան նավթի արդյունահանումը նվազի օրական 3 միլիոն բարելով, համաշխարհային բորսայական գները կարող են աճել մինչեւ $190 մեկ բարելի դիմաց։
Եթե արդյունահանման 5 միլիոն բարելով նվազման վատագույն սցենարն իրականանա, ապա գինը կարող է աճել մինչեւ $380 մեկ բարելի դիմաց, կարծում է JPMorgan-ը։ «Նավթի համաշխարհային շուկայի խտությունը Ռուսաստանի կողմն է»,- նշել են բանկի վերլուծաբանները։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: