IDBank-ը գործարկում է ակցիա Mastercard քարտապանների համար

30.06.2022 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Mastercard #քեշբեք
Սույն թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը IDSalary փաթեթի շրջանակում հաճախորդները կարող են պատվիրել IDBankMastercard Standard եւ Mastercard Gold քարտեր եւ իրենց՝ վարկային գծի դիմաց վճարած տոկոսագումարներից ստանալ 50% քեշբեք:

Ինչպես նշել են բանկում, աա նշանակում է, որ «Պրոֆի» վարկային գծից, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ օգտվելիս, արշավի ընթացքում հաճախորդի կողմից վճարված տոկոսագումարների կեսը բանկը կվերադարձնի քարտապանին։

Անհրաժեշտ պայմաններն են՝

- Պատվիրել Mastercard Standard եւ Mastercard Gold հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում,

- Հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը ակտիվացնել «Պրոֆի» վարկային գիծ,

- Մինչեւ հոկտեմբերի 1-ը վճարել կուտակված տոկոսագումարները,

- Չունենալ ժամկետանց պարտավորություններ,

- Վարկային գիծը պետք է լինի գործող քեշբեքի տրամադրման օրվա դրությամբ,

- Քեշբեքից օգտվելու համար հավելյալ գործողություններ չեն պահանջվում, անհրաժեշտ չէ դիմում ներկայացնել բանկ։

Քեշբեքը կտրամադրվի մեկ անգամ արշավի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Փաթեթի շրջանակում Mastercard Standart քարտերը տրամադրվում են անվճար, իսկ Mastercard Gold քարտերը առցանց պատվիրելու դեպքում գործում է 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 18407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW