Երեւան /Մեդիամաքս/. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը## “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ին շնորհել է “BB+” վարկային վարկանիշը` “հնարավոր բարձրացում” կանխատեսմամբ:Ինչպես գործակալությանը ՄԵԴԻԱՄԱՔՍ տեղեկացրել են AmRating/GlobalRating-ում, գործակալության բանկային վերլուծաբան Կարինա Մելիքյանն ասել է, որ այդ վարկանիշը հիմնավորված է ակտիվների լավ որակով, ուժեղ շուկայական դիրքով, հիմնական բաժնետերերի կողմից աջակցությամբ, այդ թվում` ինստիտուցիոնալ ներդրողով` ի դեմս ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ “սթրեսային” իրավիճակների նկատմամբ կայունությամբ: Ըստ վերլուծաբանի, վարկանիշը զսպող գործոններն են հանդիսանում զգայունությունը քաղաքական ռիսկերի նկատմամբ եւ մանրածախ վարկերի մեծ բաժինը: AmRating/GlobalRating-ի գործադիր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը նշել է, որ վարկանիշի կանխատեսումը հիմնավորված է քաղաքական ռիսկերի ազդեցության նվազմամբ եւ շուկայում դիրքերի վերականգնման ակնկալիքով: Նրա կարծիքով, բանկի բարձր գնահատականի կարեւոր հանգամանքը տնօրինման կառուցվածքի թափանցիկությունն է, իսկ ՎԶԵԲ-ի ներկայությունը բաժնետերերի կազմում նվազŖVŕ̠է բանկի կախվածությունը հիմնական բաժնետերերից եւ բանկի վրա քաղաքական ռիսկերի ազդեցության աստիճանը: Էմանուիլ Մկրտչյանը շեշտել է, որ 2008 թվականի կեսերի քաղաքական իրադարձությունների հետ կապված` “Հայէկոնոմբանկը” ակտիվների քանակով հայտնվեց “միջին” բանկերի թվում, սակայն արդեն նկատվում է միտում` դեպի Հայաստանի բանկային հատվածի առաջատարների հնգյակ արագ վերադարձի ուղղությամբ: Tweet Դիտում՝ 5866