Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը դժվար թե վերադառնա այն ցածր գնաճային միջավայրին, որում գտնվել է վերջին 10 տարիներին, հաղորդում է Finmarket-ը։«Չեմ կարծում, որ մենք կվերադառնանք ցածր գնաճային միջավայրին: Գտնում եմ, որ COVID-19 համավարակի, ինչպես նաեւ ներկայիս աշխարհաքաղաքական մասշտաբային շոկի հետեւանքով սանձահարված ուժերը կփոխեն այն լանդշաֆտը, որում մենք կգտնվենք»,- հայտարարել է Լագարդը։ԵԿԲ նախագահը նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում տնտեսության գործընթացների մեծ մասը հիմնված է եղել գլոբալացման, մատակարարման շղթաների բաժանման, ծախսերի կրճատման վրա։ «Դա փոխվել է եւ, հավանաբար, կշարունակի շարժվել մի ուղղությամբ, որը մեզ համար դեռեւս անհայտ է»,- ասել է նա:«Ոմանք կարծում են, որ գլոբալացումը կշարունակվի որեւէ այլ ձեւաչափով։ Ոմանք էլ գտնում են, որ այն վայրը, որտեղ դուք արտադրում եք, որտեղից ծառայություններ եք մատուցում, որոշվելու է այլ գործոններով, այլ ոչ միայն ծախսերի մակարդակով: Այո, ծախսերի գործոնը կմնա, սակայն խոսքը կգնա նաեւ այն մասին, թե որտեղ արժի տեղայնացնել ծառայությունները, որտեղ վարձել մարդկանց, որտեղ կրճատել ծախսերը, արդյոք այդ վայրերը քաղաքականապես բարեկամներ են, թե թշնամիներ, եւ կարո՞ղ եմ արդյոք կանխատեսել իմ արտադրության, իմ ծառայությունների ապագան»,- ասել է ԵԿԲ ղեկավարը:Լագարդը նշել է, որ Եվրոպայում գնաճի դինամիկայի վրա ազդող գործոն կլինի տարածաշրջանի «կանաչ» փոխակերպումը։ Բարձր գնաճը, որը ներկայում նկատվում է եվրոգոտում, ըստ ԵԿԲ ղեկավարի, մեծապես պայմանավորված է «էներգետիկ շոկով, որը մենք զգացել ենք, զգում ենք եւ, հավանաբար, կշարունակենք զգալ»՝ էներգառեսուրսների արտաքին մատակարարներից տարածաշրջանի մեծ կախվածության հետեւանքով։ Tweet Դիտում՝ 4848