Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:Կառավարությունից հայտնում են, որ ՄԺԾԾ-ում նախանշվում են Կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները: Ներկայացվել են ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները, ՄԺԾԾ ծախսային չափաքանակների շրջանակում գերատեսչական հայտերը, ինչպես նաեւ 2022թ. լրացուցիչ կապիտալ ծախսային ծրագրերի առաջարկները: Վարչապետը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին հետեւողական լինել, որպեսզի 2022թ. պետբյուջեով նախատեսված ընթացիկ եւ կապիտալ ծախսերը լիարժեքորեն իրականացվեն: Tweet Դիտում՝ 2500