Ավանդների երաշխավորման հիմնադրամը չի բացառում ավանդների առավելագույն գումարի վերանայման հնարավորությունը
13.10.2008 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Ավանդների երաշխավորման հայկական հիմնադրամը չի բացառում## երաշխավորվող ավանդների առավելագույն գումարի վերանայման հնարավորությունը:
Այդ մասին այօսր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը` պատասխանելով այն հարցին, թե հիմնադրամը ծրագրու՞մ է արդյոք հետեւել մի շարք երկրների օրինակին եւ բարձրացնել ավանդների փոխհատուցման վերին նշակետը:
“Հիմնադրամը պարբերաբար վերլուծում է երաշխավորվող ավանդների առավելագույն գումարի մեծացման նպատակահարմարությունը մի շարք տնտեսական գործոնների հիման վրա` ներառյալ բնաչության մեկ հոգուն բաժին ընկնեղ ՀՆԱ ծավալը, ավանդների միջին մեծությունը, ինֆլյացիան եւ այլն: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` չի բացառվում առավելագույն երաշխավորվող գումարի վերանայումը”,-ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է Հերմինե Հարությունյանը:
Նա միաժամանակ նշել է, որ ավանդատուների 97 տոկոսից ավելին “տեղավորվում է” երաշխավորվող ավանդի առավելագույն գումարի մեջ, որը կազմում է 2 մլն դրամ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: