Ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցման դեպքում Եվրամիության (ԵՄ) երկրներին կպահանջվի ավելի քան երեք տարի՝ կորուստը փոխհատուցելու համար, կարծում են Fitch Ratings-ի վերլուծաբանները։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ դեպի ԵՄ ռուսաստանյան գազի մատակարարումների հանկարծակի դադարեցումը Fitch-ը չի դիտարկում որպես հիմնական սցենար:Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները, այդ թվում՝ Սլովակիան, Հունգարիան եւ Չեխիան, առավել խոցելի են Ռուսաստանի կողմից մատակարարումների մերժման դեպքում, նշում են զեկույցի հեղինակները։Ըստ զեկույցի՝ ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցման դեպքում Բուլղարիան, Խորվաթիան, Էստոնիան, Լատվիան եւ Սլովենիան կամ ավելի քիչ ռիսկեր են կրում, կամ մշակել են արտակարգ իրավիճակների համար ծրագրեր։ Մատակարարումների դադարեցումից ամենաքիչն են տուժելու Լիտվան, Լեհաստանը եւ Ռումինիան. նրանց հասանելի են այլընտրանքային մատակարարումները կամ գազի սեփական արդյունահանումը:Գործակալությունը կանխատեսում է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրները քայլեր կձեռնարկեն ռուսաստանյան գազից կախվածությունը նվազեցնելու համար, ինչը կարող է ներառել առաջարկի եւ պահանջարկի կառավարում, ինչպես նաեւ գազի գների սահմանում միասնական կենտրոնից։Տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, կբախվի մակրոտնտեսական շոկի, քանի որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում էներգակիրներն ավելի էական նշանակություն ունեն սպառողական գների համար, քան Արեւմտյան Եվրոպայում: «Մատակարարումների եւ ենթակառուցվածքի սահմանափակումները նշանակում են, որ Եվրամիությունից կարող է պահանջվել ավելի քան երեք տարի ռուսաստանյան գազի մատակարարումների ամբողջական կորուստը փոխհատուցելու համար»,- կանխատեսում է Fitch-ը:Վերլուծաբաններն ակնկալում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնտեսության անկում մինչեւ բացասական ցուցանիշներ, էլ ավելի բարձր գնաճ եւ կայուն ճնշում բյուջետային դեֆիցիտի ու պետական պարտքի մակարդակի վրա: Զեկույցի հեղինակները զգուշացնում են, որ դա կարող է բացասական ճնշում գործադրել սուվերեն վարկանիշների վրա, հատկապես երբ վարկունակության ցուցանիշներն արդեն թույլ էին: Tweet Դիտում՝ 4435