Վրաստանը կարգելի ցորենի եւ գարու արտահանումը

28.06.2022 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #ցորեն #գարի
Վրաստանի կառավարությունը որոշել է հուլիսի 4-ից մեկ տարով արգելել ցորենի եւ գարու արտահանումը երկրի ներսում դրանց պակասից խուսափելու համար։

Այս մասին հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ պարենային անվտանգության ապահովման համար կարեւոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում»,- նախարար Օթար Շամուգիայի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Դիտում՝ 7678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW