725 ռիսկային հարկ վճարող ընդգրկվել է հարկային ստուգումների տարեկան ծրագրում
28.06.2022 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ advantour.com

ՊԵԿ-ից հայտնում են, որ տնտեսվարողները ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են բացառապես ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ տնտեսվարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների եւ դրանցում արտացոլված ցուցանիշների հիման վրա:
Այս տարվա ստուգումների ծրագրում գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5%:
«Ստուգումների տարեկան ծրագրի կազմման գործընթացում նախապատվությունը տրվում է առավել մեծ ռիսկի միավոր ստացած եւ բարձր ռիսկային համարված, ինչպես նաեւ իրացման համեմատաբար մեծ շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին: Ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021-ի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության շուրջ 53%-ը։
2022-2023 թթ. ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները հիմանականում գործում են մանրամեծածախ առեւտրի, մշակող արդյունաբերության, շինարարության, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտներում: Ընդ որում, ծրագրում ընդգրկվածների ավելի քան 95%-ն ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ են, այսինքն ավելացված արժեքի հարկով հարկվող սուբյեկտները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: