Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է ֆինանսական հաստատությունների կողմից մեծ ծավալով արտարժույթ ունեցող ընկերություններին վարկավորելու արգելքի մասին։Հայտարարված միջոցը կաջակցի ազգային արժույթին՝ առանց հիմնական տոկոսադրույքի բարձրացման, հայտնում է Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Բանկերը չեն կարողանա լիրայով վարկեր տրամադրել կորպորատիվ վարկառուներին, որոնց արտարժույթի մնացորդը հաշիվների վրա 15 միլիոն լիրայից (մոտ $900 հազ.) ավելի է եւ գերազանցում է ընկերության ընդհանուր ակտիվների կամ տարեկան վաճառքների 10%-ը:Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ ընդհանուր առմամբ, նոր կանոնը կանդրադառնա մոտ 10 հազար ընկերության վրա՝ միաժամանակ պարունակելով մի շարք բացառություններ: Ակնկալվում է, որ կարգավորիչի նման որոշումը կստիպի ընկերություններին վաճառել արտարժույթ՝ լիրայով նոր վարկերին հասանելիություն ստանալու համար:Նոր միջոցի ազդեցությունը «կոշտ» կլինի, սակայն այն կդրսեւորվի միայն կարճաժամկետ հեռանկարում, երբ խոշոր արտահանող ընկերությունները կկրճատեն արտարժույթով իրենց հաշվեկշիռները, կարծում են Deutsche Bank-ի տնտեսագետները։Միաժամանակ, շատ փորձագետներ կարծում են, որ 70%-ը գերազանցող գնաճի պայմաններում լիրան երկար ժամանակ չի կարող ամրապնդվել առանց Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հիմնական տոկոսադրույքների բարձրացման: 29.04.2022 | 11:41 Լիրան փրկելու համար Թուրքիան նոր պլան է մշակում Ավելի վաղ լիրայի անկման ֆոնին Թուրքիան մշակում էր օտարերկրյա ներդրողներին պարտատոմսերի շուկա ներգրավելու պլան, որի համաձայն՝ երկրի ԿԲ-ն անտոկոս վարկի տակ լիրա կտրամադրի օտարերկրյա այն ներդրողներին, որոնք կգնեն տեղական պարտատոմսերը՝ առնվազն երկու տարի մարման ժամկետով:Բացի անտոկոս ֆինանսավորումից, մարման ժամկետին ներդրողներին առաջարկվում է դոլարային արտահայտությամբ 4% երաշխավորված եկամտաբերություն: Պլանի մանրամասները կարող են փոփոխվել, նշել էր Bloomberg-ը: Tweet Դիտում՝ 3930