ԱՄՆ-ը բարձրացնում է մաքսատուրքերը ՌԴ ավելի քան 570 ապրանքատեսակի համար
28.06.2022 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ nbcnews.com

«Բարձրացնել Ռուսաստանի Դաշնության որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը»,- նշվում է հայտարարության մեջ։ Դա պայմանավորված է Ռուսաստանի հետ «բնականոն առեւտրային հարաբերությունների» դադարեցմամբ։
Բայդենի որոշման մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանից որոշ այլ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը 35%-ով (ad valorem, ըստ գնի - RBC), որոնց ներմուծումն արգելված չէր, «արդարացված է եւ համապատասխանում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական շահերին»:
Դրանից մեկ օր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կավելացնի մաքսատուրքերը $2,3 միլիարդի ավելի քան 570 ռուսաստանյան ապրանքատեսակի համար: Բացի այդ, ԱՄՆ-ի Առեւտրի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանից մատակարարվող ազոտական պարարտանյութերի վրա հակադեմպինգային տուրքերի սահմանման մասին։
ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Բելառուսի հետ բնականոն առեւտրային հարաբերությունների դադարեցման մասին հայտնել էր ապրիլի սկզբին: Նման քայլը նշանակում է, որ երկիրը զրկվում է արտոնություններից, ինչպես նաեւ ենթադրում է մաքսատուրքերի բարձրացում։ G7-ի մյուս երկրները նմանատիպ միջոցներ են ներդրել իրենց ազգային իրավական ընթացակարգերի միջոցով:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: