Barclays բանկի վերլուծաբանները կանխատեսում են եվրոգոտու տնտեսության ռեցեսիա այս տարվա չորրորդ եռամսյակում եւ հաջորդ տարվա առաջին երեք ամիսներին, հաղորդում է Finmarket-ը։ «Մինչ եվրոգոտու տնտեսության հետհամավարակային աճի ազդակը, ներառյալ՝ ամռանը զբոսաշրջության վերականգնումը եւ շատ ոլորտներում մեծ թվով չիրականացված պատվերները, պետք է խթանի աճը երկրորդ եւ երրորդ եռամսյակներում, իրավիճակը, հավանաբար, կվատթարանա չորրորդ եռամսյակում»,- ասված է բանկի զեկույցում։Սպասվում է, որ սպառումը կնվազի այս տարվա վերջին, քանի որ եվրոպացի սպառողները զգում են իրական եկամուտների կրճատում, իսկ արտաքին պահանջարկը, հավանաբար, թույլ կլինի:Ելնելով դրանից՝ փորձագետներն ակնկալում են, որ 2022 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կլինի 2,8%-ի մակարդակում, իսկ հաջորդ տարի կկազմի ընդամենը 0,5%։ 2023 թվականի համար գնահատականները զգալիորեն ցածր են վերլուծաբանների կոնսենսունս կանխատեսումից, որը կազմում է 2,1% եւ համապատասխանում է Եվրոպական կենտրոնական բանկի ակնկալիքներին:Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ավելի շուտ շարժվում է դեպի լճացում, քան դեպի ռեցեսիա, ասված է Barclays-ի հաղորդագրության մեջ:«Մենք ակնկալում ենք, որ կյանքի արժեքի ճգնաժամը կթուլանա այս տարվա ընթացքում, քանի որ մեր կանխատեսմամբ՝ գնաճն արդեն հասել է իր գագաթնակետին: Հաջորդ տարի, երբ գնաճն էլ ավելի կդանդաղի, մենք տեսնում ենք հնարավորություններ տնտեսության աճի վերականգնման համար»,- կարծում են վերլուծաբանները։Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով կնվազի 2%-ով, իսկ հաջորդ երեք ամիսներին կաճի 0,8%-ով: Tweet Դիտում՝ 6213