ԱրարատԲանկը՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի գլխավոր հովանավոր

23.06.2022 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Հաւք» ԱԹՍ #Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ
Ս․թ․ հունիսի 23-ին ԱՏՁՄ գրասենյակում տեղի է ունեցել եռակողմ հուշագրի ստորագրում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջեւ՝ երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության վերաբերյալ։

Ըստ հուշագրի՝ ԱրարատԲանկը ստանձնում է մրցույթի գլխավոր հովանավորի դերը։

Հուշագիրը ստորագրվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի եւ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի կողմից։

«Ուրախ ենք, որ մաս ենք կազմում այս անչափ կարեւոր նախաձեռնության եւ հանձն ենք առել անօդաչու թռչող սարքերի մրցույթի գլխավոր հովանավորի դերը։ Այս առումով կրթական տարր պարունակող բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային մտավոր ներուժը համախմբելուն, նոր գիտական ուժ ձեւավորելուն եւ նոր բարձունքներ նվաճելուն, տեղավորվում են ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բովանդակության մեջ»,- ասել է Մհեր Անանյանը։

Այս տարի մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 11-ը Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում։ Հիշեցնենք, որ օդանավակայանը կառուցվել է նախորդ տարի ծավալված դրամահավաքի արդյունքում։ Օդանավակայանի 80 մետրանոց թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով՝ ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ։  

«Շնորհակալ ենք ԱրարատԲանկին՝ հիմնադրամի նախաձեռնությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու մտադրության համար։ Այս տարի մրցույթն առավել մեծ ընդգրկում է ունենալու, ուստի բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը»,- նշել է Սուրեն Վարդանյանը։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը՝ առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին եւ բարդ։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Ազգային նշանակության նախագծերի դեպքում կարեւորագույն բաղադրիչը համագործակցությունն է եւ համազգային մասնակցության ապահովումը, ուստի հաջող ընթացք ենք մաղթում այսօրվա հուշագրով արձանագրվող համագործակցությանը»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ԱրարատԲանկը։
Դիտում՝ 7005
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW