Ներկայացվել են արտարժույթների տատանումների ռիսկերն ու վերահսկելիությունը
23.06.2022 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.president.am/

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:
Մարտին Գալստյանը մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի եւ արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի եւ դրանց վերահսկելիության մասին:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում ԿԲ կայունացնող եւ հավասարակշռող դերակատարությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: