Միացյալ Նահանգներն ու Եվրոպան գիտեին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը չէր կարող անհետեւանք անցնել էներգետիկ շուկայի համար, նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված հատուկ ուղերձի ժամանակ։«Ռուսաստանն աշխարհի խոշորագույն նավթ արտադրողներից մեկն է։ Մենք դադարեցրինք նավթի մատակարարումները ԱՄՆ, եւ Եվրոպայում մեր գործընկերները նույնն արեցին՝ իմանալով, որ մենք կբախվենք բենզինի գների բարձրացմանը»,- Բայդենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։Նրա խոսքով՝ Վաշինգտոնում կարող էին «փակել աչքերը» Ռուսաստանի գործողությունների վրա եւ դրանով խուսափել վառելիքի գների ռեկորդային աճից։ «Կարծում եմ, որ դա սխալ կլիներ: Ես այդպես էի մտածում այն ժամանակ եւ այդպես եմ կարծում հիմա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։Միաժամանակ, Բայդենը նշել է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են միջինում երկու դոլարով, իսկ այլ երկրներում՝ ավելի շատ։Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, Բայդենը նախօրեին կոչով դիմել էր Կոնգրեսին, որպեսզի մինչեւ սեպտեմբերի ավարտը բենզինի գների բարձրացման պատճառով չեղարկի վառելիքի համար դաշնային հարկը:«Ես լիովին հասկանում եմ, որ միայն վառելիքի համար հարկի կասեցումն ինքնին չի լուծի խնդիրը: Բայց դա գոնե մի փոքր կհեշտացնի իրավիճակն ընտանիքների համար, քանի դեռ մենք շարունակում ենք աշխատել գների իջեցման ուղղությամբ երկարաժամկետ հեռանկարում»,- հայտարարել է նա:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վառելիքի բարձր գների լույսի ներքո Բայդենը նաեւ հորդորել է ամերիկյան ընկերություններին ավելացնել նավթի վերամշակման ծավալները։«Իմ հանրապետական ընկերներն ասում են, որ մենք բավականաչափ նավթ չենք արդյունահանում, որ ես սահմանափակում եմ նավթի արդյունահանումը։ Անկեղծ ասած, սա անհեթեթություն է։ Ճշմարտությունն այն է, որ միայն այս ամիս Ամերիկան օրական արդյունահանել է 12 միլիոն բարել նավթ: Սա ավելին է, քան իմ նախորդի (Թրամփի) միջին ցուցանիշը: Մենք հաջորդ տարի արդյունահանման նոր ռեկորդ սահմանելու ճանապարհին ենք»,- հավելել է Բայդենը: Tweet Դիտում՝ 4498