Փաշինյան. 2022-ի պետբյուջեի պահուստային ֆոնդը կավելացվի 40 մլրդ դրամով

23.06.2022 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #պետբյուջե #եկամուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2021-ի պետական բյուջեի արդյունքներով բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ի սկզբանե 147 մլրդ դրամով ավելին է կատարվել:

Կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է, որ այսօրվա դրությամբ 2022-ի բյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով մոտավորապես 46 մլրդ դրամի ավելի հավաքագրում է կատարվել:

«Այս փուլում պետբյուջեի պահուստային ֆոնդը ավելացնում ենք 40 մլրդ դրամով»,-ասել է նա՝ ավելացնելով, որ դրանք հնարավոր է ծախսվեն նախարարությունների կողմից ներկայացված անհետաձգելի ծրագրերի իրականացման համար:

Որպես կարեւոր նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանը թվարկել է դպրոցների, նախակրթական հաստատությունների, ջրամբարների կառուցումը. «Որպեսզի ճիշտ ծախսենք այդ գումարները, պետք է կապիտալ ներդրումներ իրականացնել»:
Դիտում՝ 1651

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW