Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը չի օգտագործել գազը որպես զենք
19.06.2022 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /


«Ես հավատում էի ոչ թե առեւտրի միջոցով փոփոխություններին, այլ առեւտրի միջոցով աշխարհի երկրորդ ամենամեծ միջուկային տերության հետ կապին»,- ասել է Մերկելը՝ մեկնաբանելով գազատարի կառուցման որոշումը:
Մերկելի խոսքով՝ որոշումը բարդ էր, քանի որ տարածված կարծիք կար, որ «Հյուսիսային հոսք - 2» գազատարի գործարկումից անմիջապես հետո Ռուսաստանը կդադարեցնի վառելիքի մատակարարումն Ուկրաինայի տարածքով։ Միաժամանակ, նա նշել է, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկի պահին գազատարը գործարկված չէր։
«Այս առումով գազը զենք չէր»,- Մերկելի խոսքերն է մեջբերում «Իզվեստիա»-ն: Նա նաեւ մանրամասնել է, որ Գերմանիայի համար ձեռնտու էր գնել ռուսաստանյան խողովակաշարային գազը, քան հեղուկ գազը ԱՄՆ-ից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից վերջինիս չափազանց բարձր գների պատճառով։
Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005-2021 թվականներին։ Նրան հաճախ մեղադրում են «Հյուսիսային հոսք - 2» նախագծին մինչեւ վերջ աջակցելու համար, եւ որ 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նա դեմ է արտահայտվել Ուկրաինայի արագացված անդամակցությանը դաշինքին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: