Սեչինը՝ Եվրոպայի «էներգետիկ ինքնասպանության» եւ BP-ի անսպասելի հայտարարության մասին

18.06.2022 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ռոսնեֆտ» #Իգոր Սեչին #BP
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով Եվրոպան «էներգետիկ ինքնասպանություն» է գործում, որը երկարաժամկետ հետեւանքներ կունենա։

Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը։ «Մենք արդեն տեսնում ենք նրա տնտեսական ներուժի նվազումը, մրցունակության կորուստը եւ ներդրողների համար վնասները»,- Սեչինի խոսքերն է մեջբերում RBC-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պարտադրվել էին Եվրոպային։ Արդյունքում նա «վերջնականապես կորցրեց իր սուբյեկտությունն ու հնարավորությունները դառնալու ոչ միայն քաղաքական, այլեւ մրցունակ տնտեսական բեւեռ՝ այլընտրանք ԱՄՆ-ին»։

Եվրոպայի մրցունակության մակարդակն ընկավ այն բանից հետո, երբ վերջինս դարձավ աշխարհում ամենաբարձր էներգիայի արժեք ունեցող տարածաշրջանը, մանրամասնել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավարը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սեչինը նաեւ հայտարարել է, որ BP-ն (British Petroleum) պահպանում է մասնաբաժինը «Ռոսնեֆտ»-ում եւ մի շարք համատեղ ձեռնարկություններում, չնայած հակառակի մասին անսպասելի հայտարարություններին: Սա ձեռնտու է, քանի որ 2003 թվականից ի վեր BP-ն Ռուսաստանում ստացել է $36 միլիարդի եկամուտ եւ կարող է հույս ունենալ «Ռոստեֆտ»-ից «արտարժույթով ինը զրոներով» շահաբաժինների։

Սեչինը նշել է, որ «Ռոսնեֆտ»-ի համար անսպասելի էր BP-ի այս տարվա փետրվարին հեռանալու մասին արված հայտարարությունը՝ վերջինիս հետ 30 տարվա հաջող համագործակցությունից հետո։ «2003 թվականից ի վեր ռուսաստանյան բիզնեսը նրան բերել է $36 միլիարդ եկամուտ՝ ընդամենը $10 միլիարդ ծավալով միագումար ներդրումների դեպքում»,- ասել է Սեչինը: Նա հավելել է, որ ընկերության հնարավոր հեռանալը չի բխում BP-ի եւ նրա բաժնետերերի առեւտրային շահերից։

Այսպես, մինչ օրս BP-ն մնում է «Ռոսնեֆտ»-ի խոշորագույն մասնավոր բաժնետերը՝ 19,75% բաժնեմասով, ինչպես նաեւ բաժնետոմսեր ունի խոշոր համատեղ ձեռնարկություններում, ընդգծել է Սեչինը։ «Այս բոլոր գործողություններն ավելի շուտ խոսում են «Ռոսնեֆտ» ընկերության ակտիվ մասնակից մնալու եւ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի ավարտին սպասելու ցանկության մասին՝ առանց իրական կորուստների»,- կարծում է նա։

Սեչինի խոսքով՝ արտերկրում իր ակտիվների կալանքի ֆոնին Ռուսաստանը խոչընդոտներ չի ստեղծում արտասահմանյան ընկերությունների համար, մասնավորապես՝ BP-ի շահաբաժինների հարցում։ «Գումարն արտարժույթով ինը զրոներով թիվ կկազմի»,- ընդգծել է Սեչինը։ Նա հավելել է, որ միակ սահմանափակումը ռուսաստանյան կարգավորիչի՝ հատուկ հաշվից օգտվելու պահանջն է։
Դիտում՝ 4162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW