“Աշնանային անակնկալ” նախագծի շրջանակներում ADC-ն իջեցնում է իր ծառայությունների սակագները

08.10.2008 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Աշնանային անակնկալ” նախագծի շրջանակներում “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի”## ՓԲԸ-ն (ADC) հայտարարել է իր հաստատագրված արագությամբ ինտերնետ ծառայությունների սակագները կտրուկ իջեցնելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ADC-ի մամլո ծառայությունում, ընկերությունը իր բաժանորդներին սկսել է մատուցել “Internet Enterprise (CIR)” ծառայությունն արդեն նոր, մատչելի սակագներով, որոնք նախկիններից ցածր են մինչեւ 70%-ով: Ընդ որում, իջեցված սակագները տարածվում են նաեւ այն բաժանորդների վրա, ովքեր արդեն կնքել են վերոնշյալ պայմանագրերը:

ADC-ի կողմից հայտարարված “Աշնանային անակնկալ” նախագիծն ընդգրկում է բաժանորդների շահերից բխող մի շարք միջոցառումներ՝ ծառայությունների իջեցված սակագների, նոր եւ գրավիչ առաջարկների, կարճաժամկետ ակցիաների եւ այլ հետաքրքիր միջոցառումների տեսքով:

Հոկտեմբերի 3-15-ը ADC-ն անցկացնում է արագընթաց օպտիկամալուխային ինտերնետին լայնաշերտ հասանելիության անվճար միացման ակցիա:

Հայ-նորվեգական “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” ՓԲԸ-ն (ADC) հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերությունը ստեղծել է հեռահաղորդակցության ցանց, որը ծածկում է Երեւան քաղաքն ու իր արվարձանները: ADC-ն մատուցում է գերժամանակակից կորպորատիվ ցանցային լուծումներ ու լայնաշերտ ինտերնետին հասանելիության ծառայություններ:

Դիտում՝ 7618

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW