Apple-ը դուրս է մղել Amazon-ին ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջին տեղից

16.06.2022 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apple #Google #Amazon
Apple-ը ճանաչվել է ամենաթանկ բրենդը BrandZ Top 100 Most Valuable Global Brands համաշխարհային վարկանիշում՝ կազմված բրիտանական Kantar ընկերության կողմից, հաղորդում է RBC-ն։

Ըստ վարկանիշի՝ Apple բրենդի արժեքն անցած տարվա ընթացքում աճել է մինչեւ $947,1 միլիարդ։ Bloomberg-ի տվյալներով՝ iPhone արտադրողը 2015 թվականից ի վեր առաջին անգամ է գլխավորել վարկանիշը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Google-ը, ընկերությունը գնահատվում է $820 միլիարդ։ Իսկ Amazon-ը, որին Apple-ը դուրս է մղել վարկանիշի առաջին տեղից, $705,6 միլիարդ արդյունքով իջել է երրորդ հորիզոնական։

Microsoft-ը $611,5 միլիարդով հայտնվել է չորրորդ տեղում, իսկ Tencent-ը՝ չինական ինտերնետ հսկան եւ WeChat-ի սեփականատերը, հինգերորդ տեղում է՝ 214 միլիարդ արդյունքով:

Աշխարհի ամենաթանկ բրենդների տասնյակում ներառվել են նաեւ McDonald's-ը ($197 միլիարդ), Visa-ն ($191 միլիարդ), Facebook-ը ($186 միլիարդ), Alibaba-ն ($170 միլիարդ) եւ Louis Vuitton-ը ($124 միլիարդ):

Իլոն Մասկի կողմից հիմնադրված Tesla-ն ($75 միլիարդ) զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը։

Amazon-ը գլխավորել է BrandZ Top 100 Most Valuable Global Brands վարկանիշը 2021, 2020 եւ 2019 թվականներին: 2018 թվականին առաջին տեղը զբաղեցրել էր Google-ը, երկրորդ հորիզոնականում Apple-ն էր, իսկ երրորդում՝ Amazon-ը:
Դիտում՝ 4470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW