Հայ գործարարները ավելի փոքր լավատեսությամբ են վերաբերվում արտահանման հեռանկարներին
08.10.2008 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Արտահանման հեռանկարների նկատմամբ հայ գործարարների## լավատեսությունը ընթացիկ տարում կազմում է 17%` 2007 թվականի համեմատ նվազելով 4%-ով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում ասել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» (GTA) ընկերության բաժնետեր եւ Հայաստանում «Միջազգային գործարար զեկույցի» (IBR) ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը:
Grant Thornton International-ի կողմից հրապարակված «Միջազգային գործարար զեկույց-2008»-ում նշվում է, որ Հայաստանի արտահանող ձեռնարկությունների թիվը 2007 թվականի համեմատ նվազել է 2%-ով (34%) եւ զիջում է համաշխարհային միջին ցուցանիշին (39%):
Հայաստանի ձեռնարկությունների 72%-ը զբաղվում է ներկրմամբ, ինչը էականորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը (39%): Զեկույցում նաեւ նշված է, որ հայաստանյան ձեռնարկատերերի երկու երրորդը իր հիմնական մրցակիցներին տեսնում է ներքին շուկայում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:
Հայաստանյան գործարարների համար ամենամեծ խոչընդոտն երկարաժամկետ ֆինանսավորման բացակայությունն է: «Հայաստանում այդպես է կարծում հարցված գործարարների 35%-ը, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է 21%»,- ասել է Գուրգեն Հակոբյանը:
Նրա խոսքերով, բյուրոկրատիայից դժգոհ է հարցված հայ ձեռնարկատերերի 28%-ը, ինչը 3%-ով ցածր է համաշխարհային ցուցանիշից: «Մինչդեռ, Հայաստանում որակավորված աշխատուժի անբավարարության մակարդակը, որը հարցվածների կարծիքով կազմում է 19%, էականորեն զիջում է համաշխարհային ցուցանիշին, որը կազմում է 35%»,- ասել է GTA բաժնետերը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: