Կատարի գործարարները դիտարկում են ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունը

14.06.2022 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Կատար #ներդրումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:  
Դիտում՝ 2133

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW