Վոլոդինը հայտարարել է նոր «Մեծ ութնյակ»-ի ձեւավորման մասին

11.06.2022 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վյաչեսլավ Վոլոդին #«Մեծ ութնյակ»
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պատժամիջոցների իրենց քաղաքականությամբ քանդում են տնտեսական կապերը՝ աճի նոր կետեր ձեւավորելով այլ երկրներում, որոնք Ռուսաստանի հետ փաստացի ձեւավորել են նոր «Մեծ ութնյակ»։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն այսօր հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

«Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների կողմից գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների խզումը հանգեցրել է աշխարհում աճի նոր կետերի ձեւավորմանը»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ պատժամիջոցների պատերազմներին չմասնակցող ութ երկրների խումբը՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ինդոնեզիան, Բրազիլիան, Մեքսիկան, Իրանը եւ Թուրքիան, ՀՆԱ-ի ցուցանիշով, գնողունակության պարիտետով 24,4%-ով գերազանցում է արդյունաբերական զարգացած երկրների հին խմբին։

«ԱՄՆ-ն իր ձեռքերով պայմաններ է ստեղծել, որպեսզի այն երկրները, որոնք ցանկանում են կառուցել իրավահավասար երկխոսություն եւ փոխշահավետ հարաբերություններ, Ռուսաստանի հետ միասին փաստացի կազմեն «նոր մեծ ութնյակ»,- կարծում է Վոլոդինը։

Դիտում՝ 10087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW