Հայաստանը նավթամթերք կստանա Ղազախստանից

11.06.2022 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Ղազախստան #նավթամթերք
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր վավերացրել է Հայաստանին նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը։

«Պետության ղեկավարի կողմից ստորագրվել է «Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների ոլորտում առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը»,- հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Օրերս համաձայնագիրը հավանության էր արժանացել Ղազախստանի օրենսդիրների կողմից։
Դիտում՝ 12103

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW