Skolkovo Ventures-ի ղեկավար Վլադիմիր Սակովիչը RBC-ին տված հարցազրույցում խոսել է գլոբալացման դարաշրջանի ավարտի, սեփականության իրավունքի ճգնաժամի եւ դրանց ազդեցության մասին ստարտափների եւ, ընդհանրապես, ներդրումների զարգացման վրա։Skolkovo Ventures-ը կառավարում է մի քանի վենչուրային հիմնադրամներ, որոնք ստեղծվել են պետական կորպորացիաների եւ մասնավոր ընկերությունների միջոցներով՝ ավելի քան 5 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով: Տրամադրում է ներդրումային բանկի ծառայություններ տարբեր հաճախորդներին (մշակում է կապիտալի ներգրավման ռազմավարություն, օգնում է գտնել ներդրողների կամ ակտիվներ՝ գնումների համար, եւ այլն):Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Վլադիմիր Սակովիչի հարցազրույցից:Հավանաբար, փետրվարի վերջին արեւմտյան երկրներին թվում էր, թե ռուսաստանյան տնտեսությունն անդունդն են բրդել, բայց պարզվեց, որ Ռուսաստանը բռնեց արեւմտյան երկրների ոտքից եւ թռան բոլորը միասին։ Գլոբալիզացիայի ժամանակաշրջանը, որում մենք բոլորս ապրում ենք 1980-ականներից ի վեր, կարծես, ավարտվել է: Գլոբալիզացիան շատ առավելություններ ուներ. համաշխարհային շուկայում ավելի շատ ռեսուրսներ կային, որոնց մատակարարումը որոշ երկրներից հեշտացավ, աշխատուժն ավելի շատ դարձավ, վաճառքի շուկաներն իրենք իրենցով ավելի մեծացան: Ամբողջ աշխարհը բավականին լավ է զարգացել հենց գլոբալիզացիայի շնորհիվ։ Բայց վերջին տարիներին պարզ դարձավ, որ այս դարաշրջանն այսկերպ այլեւս չի կարողանա գոյատեւել. աճել են այն երկրները, որոնք գլոբալացման սկզբում կրտսեր գործընկերներ էին կամ արեւմտյան աշխարհի կողմից չէին համարվում գործընկերներ։ Նրանք այլեւս պատրաստ չեն լինել միայն աշխատուժի կամ բնական ռեսուրսների աղբյուր, նրանց մոտ ավելի լուրջ հավակնություններ եւ պաշարներ կան՝ լինելու տնտեսության խոշոր կենտրոններ։***Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գերիշխում էր դոլարի եւ անգլիական իրավունքի վրա հիմնված մոդելը. ավելացված արժեքի մեծ մասն ուղղվում է արեւմտյան տնտեսություններին՝ ստեղծված ֆինանսական ենթակառուցվածքի եւ սեփականության ինստիտուտի միջոցով, սեփականության բազմաթիվ շղթաներ կուտակվում էին այնտեղ: Նույնիսկ Չինաստանում, արաբական երկրներում, նախկին ԽՍՀՄ-ում մարդիկ վստահ էին, որ եթե գումար ես տեղաբաշխել կամ ակտիվներ ես գնել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, ապա դրանք ամենապաշտպանված ակտիվներն են։ Անգլիական իրավունքը, արեւմտյան իրավասությունը, բանկերը՝ ոչինչ ավելի հուսալի լինել չի կարող: Այժմ մենք տեսնում ենք վստահության ամենախորը համաշխարհային ճգնաժամը։Սա դեռ փլուզում չէ, բայց համաշխարհային սեփականության ինստիտուտը տեղից ուժեղ շարժվել է։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Գլոբալիզացիան զգալիորեն նվազեցնում էր տարբեր տնտեսական գործընթացների համար գործառնական ծախսերը: Դուք վստահում էիք ձեր գործընկերներին, հավատում էիք, որ եթե վճարել եք ապրանքի համար, այն կառաքվի ձեզ, եթե վճարել եք բաժնետոմսի համար, այն պատկանում է ձեզ եւ այլն: Դուք չեք հաշվարկում մեծ ռիսկեր, որ կարող են լինել ֆորսմաժորային իրավիճակներ։ Ապագլոբալացման դարաշրջանում բոլոր գործընթացների համար գործարքների ծախսերը կտրուկ կաճեն՝ կապիտալի, ապրանքների շարժի համար եւ այլն։ Դա նման կլինի մեքենայի շարժիչի մեջ ավազ լցնելուն։ Նախկինում այն գերարդյունավետ էր, բայց հիմա շատ մաշեցնող շփումներ կլինեն: Շատ գործընթացներ կլինեն ավելի թանկ, ավելի անարդյունավետ: Գործառնական ծախսերը կխլեն համաշխարհային ՀՆԱ-ի մի մասը, դրա մի մասն էլ կծախսվի պարզապես տնտեսական մթնոլորտը տաքացնելու վրա։ 09.06.2022 | 13:09 Պուտինի հատուկ ներկայացուցիչը պատմել է Ռուսաստանի «կղզիացման» սցենարի մասին Վստահության ճգնաժամ է ոչ միայն կապիտալի շուկաներում, այլ ընդհանրապես հաճախորդների եւ մատակարարների շրջանում։ Նախկինում պատկերացնել, որ ձեր մատակարարը մի օր կհայտարարի, որ հենց այնպես անջատում է ձեզ ինչ-որ համակարգից, եւ նույնիսկ գումարը չի վերադարձնի, դա նրա հեղինակությանը մեծ վնաս կլիներ: Այն, որ դա այժմ նորմալ է համարվում, վստահության մեծ ճգնաժամ կստեղծի այն հարցում, թե ում հետ ես աշխատում:***Ռազմավարական ներդրողները մնացին Ռուսաստանում, խոշոր կորպորացիաների կողմից մեծ հետաքրքրություն ենք տեսնում, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան, ում կարելի է գնել եւ այլն։ Առավել ակնհայտ է, որ անհրաժեշտ է ապահովել պետության կամ պետությունների խմբի տեխնոլոգիական անկախությունը։ Ուստի մենք ակնկալում ենք միջոցների ներհոսք տեխնոլոգիաների ոլորտում։ Շատ կորպորացիաներ արդեն խոստովանել են, որ այն մոդելները, որոնց հիման վրա նրանք կառուցում էին իրենց բիզնեսը՝ արեւմտյան սարքավորումները եւ ծառայությունները, այժմ փլուզվում են։ Ներդրումներ կլինեն ներմուծմանը փոխարինող տեխնոլոգիաների, դրանց կատարելագործման մեջ։ Որոշ ուղղություններում մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք ավելի լավն են, քան արեւմտյանները։ Պարզապես, դրանց սպառման մեկնարկը մի փոքր հետաձգվում էր, քանի որ արեւմտյաններն էլ լավ աշխատեցին՝ ինչո՞ւ ռիսկի դիմել եւ նոր բան ներդնել։ Այժմ ներդրման գործընթացը կարագացվի։ Մենք ակնկալում ենք, որ M&A եւ ներդրումային գործարքների թիվը կաճի։ Առաջիկա ամիսներին մենք կլսենք շուկայում մեծ թվով գործարքների մասին։ Արդեն լսում ենք։ Այժմ ձեռնտու է բարձր տեխնոլոգիական ակտիվներ գնելը. գներն ավելի ցածր են, շուկաներն՝ ավելի ազատ։***Այն ընկերությունները, որոնք առաջիկա տարիներին հնարավոր կդարձնեն արեւմտյան լուծումների փոխարինումը, շանս կունենան տեղ գրավել ոչ միայն տեղական շուկայում, այլեւ այլ աշխարհագրություններում։ Բիզնեսները, որոնք ստեղծում են համաշխարհային մակարդակի լուծումներ, որոնք նման են արեւմտյաններին եւ ավելի լավը, կարող են առեւտրայնացվել Հարավարեւելյան եւ Միջին Ասիայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում: Եվրոպական շատ երկրներ, հավանաբար, կվերանայեն իրենց սպառողական զամբյուղը եւ նույնպես կփորձեն դիվերսիֆիկացվել։ Այսինքն՝ ռուսաստանյան պահանջարկի հիման վրա գլոբալ ընկերություններ կառուցելու ավելի շատ շանսեր կլինեն։Սպասում ենք բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացմանը, դրա օգնությամբ հնարավոր է կառուցել սեփականության իրավունքը, որն ավելի վստահելի կլինի, քանի որ չի լինի մեկ գլխավորը, ադմինիստրատորը, ինչը նշանակում է, որ մեկ օրում հնարավոր չի լինի ինչ-որ որոշում կայացնել։ Թերեւս, պետք է լինեն սեփականության իրավունքի որոշ վերազգային համակարգեր, որտեղ կախվածությունը քաղաքականությունից կամ առանձին պետություններից ավելի ցածր կլինի, ինչպես նախկինում համարվում էր անգլիական համակարգը: Ակնհայտ է նաեւ, որ աշխարհն այժմ կփնտրի նոր գլոբալ սխեմաներ, թե ինչպես պետք է տեղափոխել կապիտալը։ Ամբողջ աշխարհում ձեւավորվում է կրիպտոշուկաների կարգավորումը, Ռուսաստանում վերջին ամիսներին շատ որակյալ տեղաշարժեր կան այս ուղղությամբ։Հավանաբար, ICO-ի գաղափարը (կրիպտոարժույթի առաջնային թողարկում - RBC) վերածնվելու է: Չնայած բարձր անարդյունավետությանը եւ անօրինական գործարքների, դատական գործընթացների մեծ թվին, այն գաղափարը, որ ներդրողը վերջնական արդյունքում ինչ-որ մաս ունի, ողջամիտ իմաստ է պարունակում, դա թույլ է տալիս նվազեցնել գործառնական ծախսերը, քանի որ միջնաշերտերն ավելի քիչ են: IPO-ի եւ ICO-ի շուկաների միջեւ սահմանը կջնջվի:Առաջիկա տարիներին ավելի հեշտ կլինի Ռուսաստանում IPO-ի ունակ ընկերություն կառուցելը, իսկ դրա համար այն պետք է ունենա մոտ $1 միլիարդ կապիտալիզացիա, նման ընկերություններ ավելի շատ կլինեն: Որովհետեւ, ինչպես արդեն նշեցինք, արեւմտյան վենդորներից ազատվում են շուկայի մեծ մասնաբաժիններ, եւ ռուսաստանցի խաղացողները հնարավորություն կունենան զբաղեցնել դրանք, բազմապատկել իրենց շրջանառությունը։ Ոմանք հիմա ասում են, որ Ռուսաստանում արեւմտյան «ինստիտուցիոնալ» ներդրողների գործունեության դադարեցման պատճառով հանրային շուկաները լճանալու են։ Բայց սա վիճելի թեզ է, քանի որ այս արեւմտյան «ինստիտուցիոնալ» փողերում ռուսաստանյան փողերը շատ էին։ Պարզապես, ռուսաստանյան կապիտալը մեկնում էր երկրից, անցնում էր բազմաթիվ տարբեր ընթացակարգերի միջով եւ ի վերջո հայտնվում էր Ուոլ Սթրիթում՝ խոշոր ֆոնդերում, ու արդեն համարվում էր «արեւմտյան»: Բայց իրականում այն ռուսական է եւ պարզապես միանգամից կմնա Ռուսաստանում՝ առանց արեւմտյան իրավաբանների եւ կառավարիչների ավելորդ կրկնությունների եւ «հավելագնի»։ Tweet Դիտում՝ 9784