Ռուսաստանի նախագահի թվային եւ տեխնոլոգիական զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը որպես Ռուսաստանի զարգացման ամենահավանական մոդել առաջիկա 10-15 տարիների համար տեսնում է «կղզիացման» սցենարը։ Այս մասին նա գրել է RBC-ի համար սյունակում։Պեսկովն ակնկալում է աշխարհում գլոբալիզմի գրեթե երաշխավորված վերացում եւ 20-րդ դարի համաշխարհային անվտանգության համակարգի ավարտ։ «Գլոբալ տեխնոլոգիական շուկաների վերագործարկում, տեխնիկական ստանդարտների ազգայնացում, կարեւորագույն ապրանքների արտադրության վերատեղայնացում: Այսինքն՝ երկրները, բոլոր խոշոր տեխնոտնտեսական բլոկները կցանկանան իրենց տարածքում արտադրել սնունդ, դեղամիջոցներ եւ մնացած ամեն ինչ։ Սա այն է, ինչ կատարվում է հենց հիմա»,- ասել է նա։ Տեխնոլոգիական ինքնիշխանությունը դառնալու է սեփական «կղզի» կառուցելու սցենարի մի մասը, որի վրա յուրաքանչյուր երկիր կլինի գլխավորը, ունակ կլինի որոշումներ կայացնել եւ պատասխանատու լինել դրանց համար։ «Սա հաջորդ տասը տարիների գլխավոր պատմությունն է մեզ համար, ինչպես նաեւ այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը եւ, հնարավոր է, Հնդկաստանը»,- կարծում է Դմիտրի Պեսկովը։Տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու համար Ռուսաստանը պետք է պատասխանի մի քանի մարտահրավերների՝ մշակի «կանաչ» օրակարգը, ստեղծի սեփական տեխնոտնտեսական բլոկը, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման փաթեթը, նոր սերնդի տրանսպորտային լոգիստիկ միջանցքներ Ռուսաստանի եւ Ասիայի երկրների միջեւ եւ այլն: Տեխնոլոգիական ինքնիշխանությունը պետք է ապահովի անվտանգություն, էներգիայի ստացում, պարենային անկախություն, առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարում, տրանսպորտային կապվածության ձեռքբերում, տեղեկատվության եւ արտադրական միջոցների արտադրություն: Պեսկովը կարծում է, որ դրան կարելի է հասնել, եւ այս համատեքստում նախագահի ներկայացուցիչը վկայակոչում է ԽՍՀՄ-ը, «որը շատ էր սիրում լուծել անհնարին խնդիրներ»։Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ տեխնոլոգիական ինքնիշխանությունը չի ենթադրում լիակատար մեկուսացում, որ «սա ուժեղ բանակցային դիրքորոշում է այլ երկրների հետ դաշինքներ կառուցելիս»։ Նրա կարծիքով, ապագան պատկանում է հայելային գործարքներին, երբ տեխնոլոգիաները կփոխանակվեն տեխնոլոգիաների հետ։ «Ինչ-որ մեկն ունի մեզ անհրաժեշտ պրոցեսորը, իսկ մենք՝ նրան անհրաժեշտ հրթիռները: Եկեք հրթիռները փոխանակենք պրոցեսորների հետ, բայց այնպես, որ փոխանակվենք նաեւ R&D-ով (հետազոտություններ եւ մշակումներ. - RBC) եւ որ մեկ երկրի մեկ համակարգի գործունեությունը կապված լինի մեկ այլ երկրի մեկ այլ համակարգի հետ»,- պարզաբանել է հատուկ ներկայացուցիչը։ Tweet Դիտում՝ 7827