Ռուսաստանի Կենտրոնական բանկն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը մինչեւ 9,5%

10.06.2022 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ Կենտրոնական բանկ #հիմնական տոկոսադրույք
Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տնօրենների խորհուրդը հունիսի 10-ի նիստում որոշել է իջեցնել հիմնական տոկոսադրույքը 1,5 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 9,5%, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը։

«Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանները մնում են բարդ եւ էապես սահմանափակում են տնտեսական գործունեությունը։ Միաժամանակ, գնաճի դանդաղումն ավելի արագ է տեղի ունենում, իսկ տնտեսական ակտիվության անկումն ավելի փոքր մասշտաբով է, քան Ռուսաստանի Բանկը սպասում էր ապրիլին»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Տնտեսական ակտիվության անկումը տեղի է ունենում ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի հաշվին։ Ըստ հարցումների տվյալների՝ ձեռնարկությունները դեռեւս զգալի դժվարություններ են ունենում արտադրության եւ լոգիստիկ ոլորտներում՝ չնայած պատրաստի արտադրանքի, հումքի եւ բաղադրիչների մատակարարների, ինչպես նաեւ վաճառքի շուկաների որոշակի դիվերսիֆիկացմանը: Սպառողական ակտիվությունը իրական արտահայտությամբ նվազում է բնակչության՝ խնայողությանը բարձր հակվածության եւ իրական եկամուտների նվազման պայմաններում»,- պարզաբանել են ՌԴ Կենտրոնական բանկում։
Դիտում՝ 8092
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW