ԱրարատԲանկը երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
08.06.2022 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /


Որոշում կայացնելիս Global Finance ամսագրի մասնագիտական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների եւ օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։
«Համաճարակն արագացրել է ենթապահառու բանկերի թվայնացման տեմպերը, եւ այդ բանկերը շարունակում են զարգանալ՝ իրենց հաճախորդներին ամբողջ աշխարհում արժեթղթերի բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:
Global Finance Magazine ամսագիրը տպագրվում է 1987 թվականից եւ աշխարհի ավելի քան 180 երկրում ունի շուրջ 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանն աշխարհի խոշորագույն մասնավոր եւ պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարեւորագույն ֆինանսական ցուցանիշները:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: