Bloomberg-ը` ՌԴ-ի դեֆոլտի դեպքում ներդրողների համար հնարավոր սցենարների մասին

08.06.2022 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #Ռուսաստան #դեֆոլտ
Ռուսաստանյան պետական պարտատոմսերի օտարերկրյա սեփականատերերն իրավաբանների հետ անհատապես քննարկում են Ռուսաստանի դեֆոլտի դեպքում իրենց գործողությունների տարբերակները: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Նրանց համար առաջին տարբերակն է հասնել դեֆոլտի ճանաչմանը, գրում է Bloomberg-ը։ Եթե արտոնյալ ժամկետը լրացել է, իսկ պարտատոմսերի սեփականատերերը դեռ չեն ստացել միջոցները, ապա դեֆոլտի մասին հայտարարությունը սովորաբար ստացվում է վարկանիշային գործակալություններից, սակայն Եվրամիությունը դրանց արգելել է լուսաբանել Ռուսաստանը։ Եթե շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի 25%-ի սեփականատերերը համաձայնում են, որ տեղի է ունեցել «դեֆոլտի դեպք», նրանք կարող են իրենք հասնել դեֆոլտի ճանաչմանը:

Բայց նույնիսկ եթե վճարումների ժամկետը լրացել է, դեֆոլտի ճանաչումը կախված է խնդրի նկատմամբ մոտեցումից, նշում է Bloomberg-ը։ Ռուսաստանն այժմ ունի 30-օրյա արտոնյալ ժամկետ՝ 2026 եւ 2036 թվականներին մարման ժամկետով պարտատոմսերի համար մայիսի վերջի դոլարով եւ եվրոյով վճարումների համար լուծում գտնելու ուղղությամբ։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ այդ փոխառությունների գծով արդեն կատարել է արտարժույթով վճարումները՝ միջոցները փոխանցելով Ազգային հաշվարկային դեպոզիտարիային: Ռուսաստանը նաեւ հայտարարել է, որ եթե չկարողանա վճարել արտարժույթով, ապա կդիմի ռուբլով վճարումների։ Բացի այդ, Մոսկվան փորձում է խուսափել դեֆոլտից՝ մշակելով մեխանիզմ, որը թույլ կտա սուվերեն եվրապարտատոմսերի բոլոր սեփականատերերին ստանալ իրենց հասանելիք վճարումները՝ չնայած ԱՄՆ-ի կողմից թույլտվության լիցենզիայի բացակայությանը։



«Ռուսաստանը կարող է եւ ցանկանում է վճարել: Սա կարող է ամրապնդել Ռուսաստանի փաստարկները ներդրողների առջեւ, այդ թվում՝ դատարանում՝ դեֆոլտ հայտարարելու դեպքում, առ այն, որ  պարտատոմսերով դեֆոլտ չի եղել, քանի որ վճարումների բացակայությունը պայմանավորված է ԱՄՆ կառավարության գործողություններով»,- գործակալությանն ասել է Dechert LLP-ի գործընկեր Դարշակ Դխոլակիյան:

Երկրորդ տարբերակը՝ չշտապել դեֆոլտ հայտարարելու հարցում եւ դիմել դատարան, գրում է Bloomberg-ը։ Վարկատուները կարող են գործել՝ կախված Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքից եւ պատժամիջոցների մակարդակից, քանի որ նրանց պահանջները վավեր են վճարման օրվանից երեք տարվա ընթացքում։ Ըստ Quinn Emanuel իրավաբանական ընկերության սուվերեն գործերով դատավարությունների պրակտիկայի ղեկավար Դենիս Հրանիցկիի՝ պարտատոմսերի սեփականատերերը կարող են ժամանակի ընթացքում պահանջել դեֆոլտի ճանաչումը, այնուհետեւ սկսել դատարան դիմել՝ իրենց պահանջները հստակ ներկայացնելու եւ գործընթացին ավելի լավ պատրաստված: Allen & Overy-ի գործընկեր Յանիս Մանուելիդեսը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանը եւս սպասի այն պահին, երբ պարտատոմսերի սեփականատերերը վարույթ սկսեն եւ ընտրեն իրավասությունը, քանի որ Մոսկվայի համար դա ավելի դժվար կլինի անել՝ հաշվի առնելով պատժամիջոցները:

Միաժամանակ, եթե անգամ պարտատերերը վարույթ նախաձեռնեն, Ռուսաստանը նախկինի պես հնարավորություն կունենա ներկայացնելու իր փաստարկները։ «Ռուսաստանը կարող է փորձել ապացուցել նման դատական գործընթացում, որ պատժամիջոցներն «անհնար» են դարձրել պայմանագրի կատարումը, ինչը անգլո-ամերիկյան պայմանագրային իրավունքում ընդունված իրավական պաշտպանություն է»,- ասել է Ելենա Դեյլին՝ Փարիզում գործող EM Conseil ընկերության հիմնադիրը:

Երրորդ տարբերակն արտադատական գործարքն է կամ պարտքի վերակառուցումը: Իրավաբաններն ընդունում են, որ պարտատոմսերի փաստաթղթերում չկա հրաժարում սուվերեն անձեռնմխելիությունից, ինչը կդժվարացնի դատարանի ցանկացած որոշման կատարումը: Allen & Overy-ի գործընկեր Դեբորա Նորթը կարծում է, որ իրավասությունն ընտրելիս ներդրողները պետք է հաշվի առնեն, թե որտեղ են գտնվում ռուսաստանյան ակտիվները եւ որքանով է դատարանի որոշումը ճանաչվելու այնտեղ: Քանի որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներն ունեն պաշտպանության ավելի բարձր մակարդակ, իսկ դիվանագիտական ակտիվները պաշտպանված են Վիեննայի կոնվենցիայով, ներդրողները ստիպված կլինեն փնտրել ինքնաթիռներ, բաժնետոմսերի փաթեթներ, անշարժ գույք, ՌԴ ֆինանսների նախարարության բանկային հաշիվներն իրավասություններում, որոնք կիրականացնեն, օրինակ՝ անգլիական կամ ամերիկյան դատարանի որոշումը։

Եթե դատարանի որոշումը կատարման ենթակա չէ, ապա պարտատոմսերի սեփականատերերի համար այլընտրանք կարող է լինել արբիտրաժային հայց ներկայացնելը` հիմնված Ռուսաստանի միջազգային պայմանագրերի վրա, որոնք պաշտպանում են ներդրումները ներդրողների իրավունքների խախտման դեպքում: Մեկ այլ տարբերակ է փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի սուվերեն պարտքի արտադատական վերակառուցումը: Բայց դա դժվար է՝ հաշվի առնելով պատժամիջոցները եւ հեղինակության այն խնդիրները, որոնց կբախվեն պարտատոմսերի սեփականատերերը, գրում է Bloomberg-ը:
 
Դիտում՝ 5451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW